«Եվրանեսթ»-ին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ադրբեջանի պատգամավորները հրաժարվել են մասնակցել այսօր նախատեսված ընթրիքին, որ պետք է տրվեր պատվիրակության անդամների պատվին: Այս մասին գրում է ArmLur.am-ը: Նշվում է, որ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը Հայաստան է ժամանել երեկ: Երեկ եւս պատվիրակության անդամների պատվին ընթրիք է տրված եղել, որին էլ չեն մասնակցել ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները: