19.05.2025
Թաթոյանն ընդունել է Բուլղարիայի դեսպանին և քննարկել մարդու իրավունքներին առնչվող հարցեր
24.02.2022
Թաթոյանն ընդունել է Բուլղարիայի դեսպանին և քննարկել մարդու իրավունքներին առնչվող հարցեր

Փետրվարի 22-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Արման Թաթոյանն ընդունել է Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կալին Վասիլև Անաստասովին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։ Արման Թաթոյանը ներկայացրել է համատեղ իրականացված ծրագրերի արդյունքները՝ բարձր գնահատելով դրանց արդյունավետությունը։ Մասնավորապես, պատրաստվել են աշխատանքային իրավունքների վերաբերյալ իրազեկող տեսանյութեր, արտահերթ զեկույց և իրազեկման թերթիկ քաղաքացիների համար, ուժեղացվել են Պաշտպանի աշխատակազմի կարողությունները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մարդու իրավունքներին առնչվող տարբեր հարցեր։ Արման Թաթոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին վստահության վրա հիմնված արդյունավետ համագործակցության համար: