5.11.2026
Միրզոյանն ու Ռոթը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
07.06.2023
Միրզոյանն ու Ռոթը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 7-ին հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին: Այս մասին հայտնում է Արտաքին գործերի նախարարությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը եւ առկա խնդիրներ, որոնք հետեւանք են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության: Ընդգծելով դրանց հանգուցալուծման հարցում հայկական կողմի հանձնառությունը՝ նախարար Միրզոյանը շեշտել է այդ մոտեցումն Ադրբեջանի կողմից փոխադարձելու եւ սեփական հանձնառությունները կատարելու հրամայականը: Անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին, այս համատեքստում շահագրգիռ միջազգային գործընկերների կողմից այդ ուղղությամբ իրականացվող ջանքերին: Նախարար Միրզոյանը ներկայացրել է գործընթացում առանցքային խնդիրների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը: Ի թիվս այլ հարցերի, երկարատեւ կարգավորման համատեքստում երկուստեք ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության հարցերի հասցեագրման կարեւորությունը: