ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երեւանում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Հունիսի 8-ին աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ հինգշաբթի այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին", - ասվում է հաղորդագրության մեջ: