ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս փուլում ճիշտ չի համարում, որ Հայաստանն անդամակցի Միութենական պետությանը։ «Պետք է գնահատել իրավիճակը և առաջարկել լուծումներ, որոնք կչեզոքացնեն առկա խնդիրները։ Չեմ կարծում, որ այսօրվա իմ հայտարարություններում հիմք եմ տվել ենթադրելու, որ առաջարկում եմ անդամակցել Միութենական պետությանը։ Ոչ: Անցյալ տարի, պատասխանելով նմանատիպ հարցին, ես անորոշ պատասխան տվեցի, քանի որ կարծում էի ու կարծում եմ, որ պետք է հաշվի առնել բոլոր բաղադրիչները՝ այս դեպքում ոչինչ չբացառելով, եթե դա լուծում է երկրի անվտանգության խնդիրները։ Այս պահին չեմ կարծում, որ դա ճիշտ է»,- ասաց նա։