29.07.2025
Ութ ամսվա տվյալներով՝ Հայաստանն ունի բավական բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշ. նախարար
29.09.2022
Ութ ամսվա տվյալներով՝ Հայաստանն ունի բավական բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշ. նախարար

8 ամսվա տնտեսական տվյալներով՝ Հայաստանն ունի բավական բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ 13.9 տոկոս, իսկ օգոստոս ամսին եղել է 18.4 տոկոս: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նրա խոսքով, ընկերությունները, իհարկե, որոշակիորեն ճշգրտում են իրենց պլանները, բայց պետությունն ամեն կերպ փորձում է իրենց քաջալերել, որպեսզի չշեղվեն իրենց թե՛ ներդրումային, թե՛ գործառնական պլաններից և ամբողջ ուժով շարունակեն աշխատել, որպեսզի կարողանան իրենց ներդրումը կատարել ՀՀ տնտեսական հզորացման, և հետևաբար, նաև ընդհանուր հզորացման գործում: Իր հերթին, Նիկոլ Փաշինյանը նշեց. "Համաձայն եմ, պարոն Քերոբյան, ես իրականում մի քիչ այլաբանորեն, բայց նաև հենց դա նկատի ունեի, որ այո, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր տնտեսության բնականոն գործունեությունն ապահովենք: Դա կարևոր առաջնահերթություն է մեզ համար: Մինչև հիմա դա հաջողվում է, և ես համոզված եմ՝ այսուհետ ևս կհաջողվի":