Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ։ Այս մասին ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Նրա խոսքով՝ Հայաստանի ԱԳՆ թիվ մեկ առաջնահերթությունը Հայաստանի շուրջ խաղաղության և կայունության ապահովումն է. "Սրա շրջանակում թիվ մեկ քայլն ու ուղղությունը, որ դիտարկում են, որի ուղղությամբ ջանքեր են գործադրում, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն է",- ասաց նա։ Նույն կոնտեքստում նա նշեց, թե պատմության ողբերգական անցքերը, Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելը ԱԳՆ օրակարգը չէ։