12.11.2025
Ե՞րբ Երևան կհասնեն չինական 171 նոր ավտոբուսներն ու 15 տրոլեյբուսները
26.08.2024
Ե՞րբ Երևան կհասնեն չինական 171 նոր ավտոբուսներն ու 15 տրոլեյբուսները

171 նոր ավտոբուսներն ու 15 տրոլեյբուսներն արդեն Չինաստանից տեղափոխվում են Երևան: Շարժակազմերի մատակարարումը նախատեսվում է մինչև հոկտեմբերի վերջ: Տրանսպորտային համակարգի բարեփոխման ընթացքում մայրաքաղաքում կշարունակվի նաև ավտոբուսների համար առանձնացված գծերի ձևավորումը: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջնահերթությունը պե՛տք է տրվի հանրային տրանսպորտին. սա քմահաճույք չէ, այս ճանապարհին ուղղակի այլընտրանք չկա: Եթե մենք այն միտումը, որը հիմա ունենք ավտոմեքենաների քանակի ավելացման հետ կապված չկանխենք և չստեղծենք հավելյալ հնարավորություններ հանրային տրանսպորտի համար, որոշակի խոչընդոտներ ստեղծելով ավտոմեքենաների համար՝ մենք մի օր մեր ավտոմեքենայով տանից դուրս ենք գալու և կանգնած մնալու մեր բակի մոտ: Առանձնացված գծերը տալու են առավելություն: Այն քաղաքները, որոնք այս ճանապարհով սկսել են ճիշտ ժամանակին անցնել, ստացել են իրականում բարվոք երթևեկություն»,- ընդգծել է քաղաքապետը: