8.05.2025
Մարգարան պատրաստ է, Թուրքիան չի շտապում
11.06.2024
Մարգարան պատրաստ է, Թուրքիան չի շտապում

Հայաստանի հետ սահմանը բացելու ուղղությամբ թուրքական կողմից քայլեր չենք տեսնում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը՝  հույս հայտնելով, որ պայմանավորվածությունները կկատարվեն։   Նա հիշեցրեց, որ խոսքը 2022 թվականի հուլիսին ձեռք բերված պայմանավորվածության մասին է, ըստ որի՝ Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը պետք է բացվի երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար։ «Մենք բոլոր ենթակառուցվածքային աշխատանքները կատարել ենք, անցակետը պատրաստ է գործունեության համար։ Բայց թուրքական կողմից մենք չենք տեսել քայլեր այս պայմանավորվածության իրագործման ուղղությամբ, բայց հույս ունենք, որ այդ քայլերը կիրականացվեն»,- նշեց Ռուբինյանը։ Ինչ վերաբերում է ՀՀ և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպմանը, ապա նա ասաց, որ պայմանավորվածություն կա, սակայն ժամկետը դեռ հստակ չէ։