4.05.2025
Առավոտից խուզարկություններ են Դաշնակցության Վայքի և Եղեգնաձորի գրասենյակներում
14.06.2024
Առավոտից խուզարկություններ են Դաշնակցության Վայքի և Եղեգնաձորի գրասենյակներում

ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը տեղեկացնում է, որ այսօր առավոտից խուզարկություններ են կատարվում Դաշնակցության Վայքի և Եղեգնաձորի գրասենյակներում: "Իշխանությունները գործադրության մեջ են դրել հանրությանը վախի, ահաբեկման և բռնաճնշումների ողջ արսենալը: Բերման են ենթարկվել Վայոց Ձորի կառույցի ղեկավար մարմնի անդամներ:Խուճապի մեջ հայտնված ռեժիմը՝ սեփական իշխանությունը պահելու համար, կանգ չի առնում ոչնչի առջև: Կատարվածը Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի կոպիտ խախտում է: Սա ակնհայտորեն քաղաքական ուժի՝ Դաշնակցության նկատմամբ կազմակերպված և ուղորդվող և թիրախավորված հարձակում է, մեր գործունեությունը խոչընդոտելու ծրագիր:Հայրենիքի ու պետականության համար պայքարող քաղաքական ուժին, գաղափարական մարդուն բռնաճնշումներով ու հալածանքներով չեք լռեցնի: Չե՛ք հաջողելու",- գրել է ընդդիմադիր պատգամավորը: