1.05.2025
ՄԻՊ միջամտությամբ զինծառայողն անցել է հետազոտությունները և բժշկական հսկողության տակ է
04.07.2024
ՄԻՊ միջամտությամբ զինծառայողն անցել է հետազոտությունները և բժշկական հսկողության տակ է

Զինծառայողի մայրը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով աջակցություն որդու առողջական վիճակի պատշաճ հետազոտություն իրականացնելու և բժշկական օգնություն տրամադրելու հարցում։Ըստ քաղաքացու՝ որդին զորակոչի ընթացքում ճանաչվել է սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվել է ՀՀ զինված ուժեր։Նա տեղեկացրել է, որ վերջինս ունի ողնաշարի հետ կապված առողջական խնդիր, և ծառայության ընթացքում ֆիզիկական ծանրաբեռնվածության պատճառով նրա առողջական վիճակը վատթարացել է։  Բարձրացված հարցի առնչությամբ, Պաշտպանի հանձնարարությամբ, անմիջապես սկսվել է քննարկման ընթացակարգ, որի շրջանակում խնդիրը քննարկվել է ՀՀ Պաշտպանության նախարարության հետ։Արդյունքում՝ քաղաքացին տեղեկացրել է, որ Պաշտպանի միջամտությամբ որդին անցել է անհրաժեշտ բոլոր հետազոտությունները և գտնվում է բժշկական հսկողության ներքո:Համանման բազմաթիվ այլ դեպքեր լուծում են ստացել Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ։