Այսօր երեկոյան հերթական հանդիպումը կլինի Սուրբ Աննա եկեղեցու բակում. "Պայքարի սիրելի ընկերներ, ձևավորված ավանդույթի ուժով վաղը՝ հուլիսի 8-ին, ժամը 19:30-ին հանդիպում ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ շարունակելու մեր երկրի կարևոր օրակարգերի քննարկումը",- ասվում է Սրբազան պայքարի տելեգրամյան ալիքում: Նշենք, որ շաբաթ օրը Բագրատ Սրբազանը աջակիցների հետ այցելել էր Արագածոտնի մարզի մի շարք համայնքներ՝ Օշական, Բյուրական, Աշտարակ: