11.05.2025
Մսամթերք արտադրողները նախարարի հետ քննարկել են դեպի ԵԱՏՄ շուկա արտահանմանն առնչվող հարցեր
05.08.2019
Մսամթերք արտադրողները նախարարի հետ քննարկել են դեպի ԵԱՏՄ շուկա արտահանմանն առնչվող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը շարունակում է հանդիպումները արդյունաբերության տարբեր ճյուղեր ներկայացնող տնտեսավարողների հետ։ Հերթական հանդիպումը մսամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ էր։ Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում արտադրողները բարձրացրել են շոգեխաշած և հում ապխտած մսի արտահանման հետ կապված խնդիրները, ներկայացրել սահմանափակումները։ Քննարկվել է դեպի ԵԱՏՄ շուկա արտահանմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ մաքսային ընթացակարգերի հետ կապված խնդիրները։ Տնտեսավարողները նախարարի ուշադրությանն են ներկայացրել սննդի անվտանգության ոլորտում առկա կարգավորումների շուրջ իրենց դիտարկումները և առաջարկությունները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև հումքի ձեռքբերման, վերամշակման խնդիրներին։ Քննարկվել են նաև արտադրողների և իրացման կետերի հարաբերություններին առնչվող հարցեր։