16.07.2026
Իր հետ խոսելու հնարավորություն չեմ ունեցել. Տոնոյանը Բագրատյանի հեռանալու մասին
23.07.2020
Իր հետ խոսելու հնարավորություն չեմ ունեցել. Տոնոյանը Բագրատյանի հեռանալու մասին

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին այն մասին, որ դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: Այս դիմումը անակնկալ է ԲՀԿ-ական գործընկերների համար: VERELQ-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի խոսնակ, համանուն խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը նշեց, որ նման քայլի շարժառիթների ու դրդապատճառների մասին տեղեկատվություն չունի և չի կարող ասել, թե ինչու է Բագրատյանը նման որոշում կայացրել. «Վերջին շրջանում իր հետ խոսելու հնարավորություն չեմ ունեցել»,- ասաց Տոնոյանը: Նշենք, որ այն բանից հետո, ինչ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց ու քննարկվում էր ԲՀԿ առաջնորդին ազատությունից զրկելու հարցը, Սերգեյ Բագրատյանը, այսպես ասած, կորավ ոչ միայն լրագրողների, այլև կուսակից գործընկերների տեսադաշտից: Ի պաշտպանություն Ծառուկյանի որևէ բողոքի ակցիայի նա չի մասնակցել ու որևէ հայտարարությամբ հանդես չի եկել: