Այս րոպեներին իրավապահները խուզարկություն են իրականացնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը: ԲՀԿ-ական պատգամավորների խոսքով՝ խուզարկությունն ապօրինի է, պատճառը 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մարտունուց կուսակցության կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու ոմն Վազգենի և Ծառուկյանի միջև գումարային խնդիրներն են: «Իրավապահները հոդաբաշխ նույնիսկ չկարողացան բացատրել իրենց խուզարկության պատճառը: Խուզարկություններ են կատարվել ԲՀԿ այլ անդամների բնակարաններում ևս: Այս ամենը քաղաքական ենթատեքստ ունի, ըստ էության՝ կրկնվում է 2015 թվականի սցենարը, երբ քաղաքական հայացքների պատճառով Հանրապետականի իշխանությունը փորձեց լռեցմել Ծառուկյանին»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը: ԲՀԿ-ական պատգամավորները իշխանությունների գործողությունների մասին տեղեկացրել են ՀՀ-ում հավատարմագրված դեսպանատներին ու միջազգային կառույցներին և պահանջում են արտասահմանյան կառույցների իրենց գնահատականը տան տեղի ունեցողին: «Մենք չեն վախենում ռեպրեսիաներից և ձեռբակալություններից և նման մեթոդներով մեզ հնարավոր չէ լռեցնել»,- հայտարարեցին պատգամավորները: Այս պահին Ծառուկյանի առանձնատան մոտ բազմամարդ հավաք է: VERELQ-ը հիշեցնում է, որ մեկ շաբաթ առաջ Գագիկ Ծառուկյանը կոշտ հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ կառավարությունը 100 տոկոսով պետք է փոխվի: Այնուհետ ԲՀԿ-ականները նաև հստակ անուններ հնչեցրեցին, թե կոնկրետ ովքեր պետք է հեռանան՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի: Ըստ լուրերի՝ Գագիկ Ծառուկյանն ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հանդիպել են: