Անհայտ անձիք պղծել են Երևանում կենտրոնում տեղակայված Հայ և հրեա ժողովրդների Եղեռնի հիշատանին նվիրված հուշաքարը: Այդ մասին հայտում են է VERELQ-ի թղթակիցը: Հուշաքարը գրեթե ամբողջությամբ պատված է կարմիր ներկով: Նույն գույնի ներկով էլ հուշաքարի տարբեր հատվածներում գրված են լատինատառ բառեր, որոնք հիշեցնում են արցախյան վերջին պատերազնում ադրբեջանական զինուժի կիրառած իսրայելական զինատեսակների անունները: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հուշարձանն արդեն մաքրում են: «Իհարկե, նողկալի արարք է: Հուսով եմ, իրավապահները հետամուտ կլինեն», - հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: