Հոկտեմբերի 28-ին՝ Չեխոսլովակիայի անկախության 103-ամյակի կապակցությամբ, երկրի նախագահ Միլոշ Զեմանի հրամանագրով պարգեւատրված 29 հայտնի դեմքերի շարքում է նաեւ մեր անվանի հայրենակից Գեւորգ Ավետիսյանը։ Այս մասին հայտնում է orer.eu կայքը: Նշենք, որ Գեւորգ Ավետիսյանը Չեխիայում հայտնի գործարար է, որը 18 տարի շարունակ արտադրում է «Մարլենկա» մեղրով տորթերը եւ առաքում աշխարհի 50-ից ավելի երկիր՝ այդպիսով նպաստելով նաեւ չեխական արտադրանքի տարածմանը։ Գեւորգ Ավետիսյանը պարգեւատրվել է Ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալով։