Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ուսումնասիրում է տաքսի ծառայություններ մատուցող օնլայն հարթակների գործունեությունը, ասել է հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, հաղորդում է «Արմենպրես»-ը: «Ամենակարևոր կոմպոնենտը ոչ թե տաքսին է, այլ այն պլատֆորմը, հարթակը, որոնց միջոցով ամրագրվում են այդ տաքսիները: Այդ հարթակների գործունեությունն ենք նայում»,-ասաց Գևորգյանը: Հանձնաժողովը մամուլում է շատ հանդիպել օնլայն տաքսիների հետ կապված բողոքների: Գևորգյանի խոսքով՝ մոտ օրերս կհրապարակվի վարույթ, արդյունքները հայտնի կդառնան: ՄՊՀ-ն խնդիր է տեսել հյուրանոցների ամրագրման ծառայությունների հետ կապված ևս, այս ոլորտում նույնպես ուսումնասիրություն է կատարվում: