Հայ-ադրբեջանական սահմանին իր գործողություններով Ադրբեջանը տորպեդահարում է խաղաղության օրակարգը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք բազմիցս նշել ենք, որ մեր քաղաքականության հիմքում ընդունելով խաղաղության օրակարգը, գիտակցում ենք, որ խաղաղության խթանումը չի կարող լինել միայն մեկ սուբյեկտի գործողությունների արդյունք։ Ադրբեջանն իր ներկայիս գործողություններով ցանկանում է և փաստացի տորպեդահարում է խաղաղության օրակարգը, քանի որ խաղաղությունը մի միջավայր է, որը Հայաստանին հնարավորություն կտա զարգանալու, ընդ որում արագ տեմպերով։ Խաղաղությունն այն միջավայրն է, որը կապահովի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը»,- ասաց Փաշինյանը։