Մետրոն այսօր փակ կլինի. Երևանի մետրոպոլիտեի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը հանդես է եկել հայտարարությամբ. «Այս օրերին Երևան են ժամանում «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթի պատվիրակություններն, որոնց մասնակցությամբ նկարահանվելու է մեր երկրի պատմությունը, ավանդույթներն ու մշակույթը ներկայացնող ծրագիր։Ծրագիրն անցկացվելու է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում։ Նախագծի մանրամասները կհրապարակվեն առաջիկայում։Նկարահանումներն անխափան իրականացնելու նպատակով՝ դեկտեմբերի 6-ին և 7-ին՝ ժամը 11։00-ից մինչ ժամը 18։00-ն, Երևանի մետրոպոլիտենը չի գործելու»,- գրել է խոսնակը։