Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ հունվարի 27-ին Լոս Անջելեսում կմասնակցեն Իրավաբանների հայկական ասոցացիայի 35-րդ հոբելյանական տարեկան ժողովին: «Ինձ համար մեծ պատիվ է որպես հիմնական բանախոս հանդես գալ, որտեղ կխոսեմ Արցախի ժողովրդի ցեղասպանության, մեր ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության, արդարության պաշտպանության և Արցախ անվտանգ ու արժանապատիվ վերադարձին նպաստելու ներկա իրավիճակի և հետագա ուղիների մասին: Հունվարի 28-ին տեղի կունենա նաև հանրային հանդիպում Լոս Անջելեսի հայ համայնքի հետ, որի մասին կհայտարարվի առաջիկայում»,- գրել է Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում։