Երևան համայքնում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերի առաջարկվող փոփոխություններով պայմանավորված՝ ավտոկայանատեղիների վճարների դրույքաչաափերը սահմանվելու են գոտիավորման սկզբունքով: Առաջարկվում է Երևան քաղաքում սահմանել Ա և Բ գոտիներ:Ա գոտին ներառում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյանի պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեո փողոցների շրջանակը, ընդհանուր՝ շուրջ 40 փողոց և պողոտա: Նշված հատվածներում ըստ առաջարկվող տարբերակի, նախատեսվում է կիրառել հետևյալ դրույքաչափերը. Ա գոտի՝Յուրաքանչյուր 1 ժամվա համար ՝ 300 դրամ Յուրաքանչյուր 1 օրվա համար՝ 2000 դրամՄեկ շաբաթվա համար՝ 5000 դրամՄեկ ամսվա համար՝ 18000 դրամՄեկ տարվա համար՝ 160 000 դրամԲ գոտի՝Յուրաքանչյուր 1 ժամվա համար ՝ 200 դրամՅուրաքանչյուր 1 օրվա համար 1000 դրամՄեկ շաբաթվա համար՝ 2000 դրամՄեկ ամսվա համար՝ 4000 դրամՄեկ տարվա համար՝ 24000 դրամՆախաձեռնության հիմքում առաջնահերթ՝ մայրաքաղաքի փոքր կենտրոնն էականանորեն բեռնաթափելն է, այլ ոչ համայնքային բյուջեի եկամուտներն այս կերպ ավելացնելը: Ընդ որում՝ սա տրանսպորտային բարեփոխումների համատեքստում համայնքի կողմից իրականացվող շարունական քայլերից մեկն է, որն ունենալու է նաև այլ բաղադրիչներ:Մասնավորապես՝ հաջորդիվ փոքր կենտրոնում ավելանալու են հասարակական տրանսպորտի համար առանձնացված երթևեկելի գոտիները: Այլ կերպ ասած՝ առաջարկվող փոփոխությունների ամբողջ տրամաբանությունը հասարակական տրանսպորտի համար առաջնահերթություն սահմանելն է: VERELQ-ը հիշեցնում է, որ գործող դրույքաչափերը հետևյալն են՝ մեկ ժամը՝ 100 դրամ, մեկ տարին՝ 12 000 դրամ: Այսինքն՝ թանկացումը կրկնակի էլ չէ: Ստացվում է, որ Կենտրոնը փորձում են անհասանելի դարձնել շարքային քաղաքացիների համար: