ՄԱԿ-ի մարդկային զարգացման ինդեքսում 2022 թվականի դրությամբ Հայաստանը 193 երկրների մեջ զբաղեցնում է 76-րդ տեղը, նշվում է ՄԱԿ-ի հրապարակած զեկույցում։ Մարդկային զարգացման ինդեքսը կյանքի տեւողության, կրթության որակի եւ կենսամակարդակի ամփոփ ցուցանիշն է: 1990 թվականից մինչև 2022 թվականն ընկած ժամանակահատվածում Հայաստանում կյանքի տեւողությունը փոխվել է 4,6 տարով, կրթության տեւողությունը՝ 3,2 տարով։ 1990-2022 թվականներին Հայաստանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն փոխվել է մոտավորապես 196,6%-ով։ Զեկույցում նշվում է նաև, որ անհավասարության պատճառով Հայաստանի կորուստները կազմում են 8,3%։ Միաժամանակ, ՄԱԿ-ի դասակարգման համաձայն, Հայաստանը մարդկային զարգացման բարձր մակարդակ ունեցող երկրների շարքում է։