30.06.2026
Իրանը փորձնական գազ կարտահանի Վրաստան Հայաստանի տարածքով
27.07.2016
Իրանը փորձնական գազ կարտահանի Վրաստան Հայաստանի տարածքով

Իրանը փորձնական համաձայնագիր է կնքել՝ Վրաստանին Հայաստանի տարածքով գազ արտահանելու նպատակով: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիջան Զանգագեն ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի հետ հանդիպումից հետո: Զանգագեն նշել է, որ հայկական կողմը ժամանել է քննարկելու իր տարածքով Վրաստան գազի տրանզիտին առնչվող հարցեր: Իրանական կողմը իր համաձայնությունն է տվել այդ նախաձեռնությանը: Զանգագեն նշել է, որ Հայաստանն, իհարկե, փոքր սպառող է, բայց այս երկիրը կարող է ճանապարհ բացել իրանական գազի արտահանման համար. «Այս իմաստով կողմերը եկել են համաձայնության»,- ասել է նա: Ակնկալվում է, որ Վրաստանին գազ մատակարարելու փորձնական գործարքը կիրագործվի մինչև 2017 թվականի մարտի ամիսը: Բացի այս, իրանցի նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանն ավելացրել է իրեն մատակարարվող իրանական գազի ծավալը՝ օրական 1 միլիոն խորանարդ մետրից հասցվելով 3.5 միլիոն խորանարդ մետրի: Զանգանեն հայտարարել է, որ դա տեղի է ունենալու մինչև 2018 թվականի ավարտը: