30.06.2026
Փոխվել է ԱԱԾ քննչական վարչության պետը
04.08.2016
Փոխվել է ԱԱԾ քննչական վարչության պետը

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանին: Գալստյանն ասել է, որ Մնացական Մարուքյանը թոշակի է անցել: Ըստ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետի, ԱԱԾ քննչական վարչության նոր պետ է նշանակվել ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալ Միքայել Համբարձումյանը։ Ավելի վաղ նախագահի հրամանով աշխատանքից ազատվել էր ԱԱԾ տնօրենի աջաջին տեղեկալ Հրանտ Եպիսկոպոսյանը: Կադրային փոփոխության պատճառենրի մասին ոչինչ չի ասվում: Տեղեկություններ չկան նաեւ առ այն, թե արդյոք այն որևէ կապ ունի Սասնա ծռեր զինված խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման փաստի հետ: Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հրաժարականի դիմում է ներկայացրել նաեւ ՀՀ գալխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: