23.03.2026
Էրդողանի խոսնակ. Եվրամիության և Թուրքիայի միջև միգրացիոն պայմանագիրը պետք է պահպանվի
19.08.2016
Էրդողանի խոսնակ. Եվրամիության և Թուրքիայի միջև միգրացիոն պայմանագիրը պետք է պահպանվի

Եվրամիության և Թուրքիայի միջև միգրացիոն պայմանագիրը պետք է պահպանվի: Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Կալինը: «Նույն եղանակով Թուրքիա-ԵՄ միգրացիոն գործարքը, որը հսկայական հաջողություն է դարձել, պետք է պահպանվի, ինչը Թուրքիայի քաղաքացիներին թույլ կտա առանց վիզաների մուտք գործել Շենգենի գոտի», — նշել է Կալինը: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի խոսքով, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը շարունակում է մնալ «Անկարայի ռազմավարական նպատակը, բայց տանգոն երկուսով են պարում»: Եվրահանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի ներկայացուցիչ Նատաշա Բերտոն այս շաբաթ հայտնել էր, որ Թուրքիան նախկինի պես պետք է կատարի վիզաների վերացման համար առաջ քաշված հինգ պահանջը, հունիսից ի վեր իրավիճակը չի փոխվել: Վիզայի ռեժիմի ազատականացման ընթացքում առաջընթացի մասին վերջին զեկույցը ԵՀ-ին ներկայացվել է հունիսին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: