Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Կեմերոնը հայտարարել է, որ հեռանում է վարչապետի պաշտոնից : Հայտարարությունն արվել է հանրաքվեի արդյունքներով, երբ պարզ է դարձել, որ բրիտանացիների մեծամասնությունը կողմ է ԵՄ կազմից դուրս գալուն: Կեմերոնը նշել է, որ նոր վարչապետի անունը հայտնի կդառնա հոկտեմբերին, Պահպանողական կուսակցության համագումարից հետո: «Ես սիրում եմ այս երկիրը, և ինձ համար պատիվ էր ծառայել նրան»,- ընդգծել է Կեմերոնը: Միացյալ թագավորության ԵՄ կազմից դուրս գալու օգտին քվեարկել է քաղաքացիների 51,9 տոկոսը, 48,1 տոկոսը քվեարկել է ԵՄ կազմում մնալու օգտին: