24.11.2024
Դաշնակցությունը կոալիցիայից դուրս չի գա. ՀՅԴ Բյուրոյի և ԳՄ հայտարարությունը
prev Նախորդ նորություն

Բակո Սահակյանը ելույթ է ունեցել հատուկ նիստում. մանրամասներ

Արցախի Ազգային ժողովը այս պահին հատուկ նիստ է գումարում, որտեղ Սահմանադրության 168-րդ հոդվածի համաձայն պետք է ընտրի Հանրապետության նախագահ, ով պաշտոնավարելու է մինչև գործող ԱԺ-ի լիազորությունների ավարտը՝ 2020 թվականը:


«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նախ բացման խոսքով հանդես է եկել Խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը, ով մասնավորապես խոսել է նիստի խորհրդի մասին՝ ներկայացնելով հանրապետության նախագահի պաշտոնի համար առաջադրված թեկնածուներին:


Այնուհետև «Հայրենիք», «Դաշնակցություն» և «Ժողովրդավարություն» խմբակցություններից ելույթներով համապատասխանաբար հանդես են եկել Արթուր Թովմասյանը, Վահրամ Բալայանը և Աշոտ Ղուլյանը, ովքեր հիմնավորել են գործող նախագահի առաջադրման իրենց նախաձեռնությունը: Իսկ «Շարժում – 88» խմբակցությունից Էդուարդ Աղաբեկյանին ներկայացրել է պատգամավոր Վիլեն Սաֆարյանը:


Հաջորդիվ ելույթներով հանդես են եկել նախագահի թեկնածուներ իր լիազորությունները դեռևս չավարտած գործող նախագահ Բակո Սահակյանը և «Շարժում – 88» ԱԺ խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը:


Գործող նախագահը մասնավորապես անդրադարձել է անցած տասը տարիների ընթացքում կատարած աշխատանքներին և արդյունքներին, ինչպես նաև անդրադարձել է գալիք շրջանում ընտրվելու դեպքում իր կողմից իրականացվելիք նոր ծրագրերն:


Իսկ  Աղաբեկյանը իր ելույթում հիմնականում անդրադարձել է բացթողումներին և նշել այն կարևորագույն ոլորտները, որոնց մտադիր է ուշադրություն դարձնել, եթե ստանա Խորհրդարանի վստահությունը: Նախագահի թեկանծուները պատասխանել են նաև պատգամավորների հարցերին:


Այս պահին կարճատև ընդմիջում է հայտարարվել:


Նիստին 33 պատգամավորներից ներկա են 32-ը: Անցումային նախագահի պաշտոնում ընտրվելու համար բավարար է 21 ձայնը։ Քիչ անց տեղի կունենա փակ գաղտնի քվեարկություն, որի արդյունքները կհրապարակվեն հաշվիչ հանձնաժողովի կողմից: