ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի զարգացման հիմնադրամի և Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանության կազմակերպմամբ 2016 թվականի հոկտեմբերի 5-8-ը Թեհրանում անցկացվելու է հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդես («Հայաստան Էքսպո»): Ցուցահանդեսը կնպաստի Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանը, փոխադարձ ներդրումների խրախուսմանը, զբոսաշրջության զարգացմանը և առևտրական գործարքների դյուրացմանը: