20.12.2025
ԶԼՄ–ները հրապարակել են Մոսկվայի կողմից առաջարկված Սիրիայի նոր սահմանադրության տեքստը
01.02.2017
ԶԼՄ–ները հրապարակել են Մոսկվայի կողմից առաջարկված Սիրիայի նոր սահմանադրության տեքստը

Աստանայում կայացած բանակցությունների ընթացքում Մոսկվայի կողմից առաջարկված սահմանադրության նախագծի ամբողջական տեքստը հրապարակել է Ռիա Նովոստին։ Այնտեղ առկա է 85 կետ, փոխանցում է EADaily–ն։ Առաջին կետում նշվում է, որ Սիրիական Հանրապետությունը հանդիսանում է անկախ, սուվերեն ժողովրդավարական պետություն, որի հիմքում ընկած են օրենքի գերակայությունը, բոլորի հավասարությունն օրենքի առջև, սոցիալական սոլիդարությունը։ Սիրիայի ազգային միասնության և տարածքային ամբողջականության պաշտպանությունը հանդիսանում է յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունը։ Մինչ այդ հաղորդվում էր, որ ամենամեծ դժգոհությունը կապված էր նախագահից`խորհրդարանին ու կառավարությանը փոխանցվող օրենսդիր գործառույթների հետ, ինչպես նաև Սիրիայի տարածաշրջանների ասամբլեայի ստեղծումը`լայն լիազորություններով։ Միևնույն ժամանակ շարունակում է վիճելի մնալ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ճակատագրի հարցը: Դամասկոսը պնդում է, որ Ասադը պետք է իրավունք ունենա վերընտրվելու նախագահի պաշտոնում 2021 թվականին: