ԻԻՀ ԱԳ նախարարն հայտարարել է, որ «այսօր Միջին Արևելքի տարածաշրջանում նոր վտանգ ենք դիմագրավում և դա ծայրահեղականության վտանգն է»:Մոհամմեդ Ջավադ Զարիֆը նշել է, որ կրոնը որևէ առնչություն չունի ծայրահեղականության հետ: Նա հավելել է. «Եվրոպայում 1990-ական թվականների ծայրահեղականները քրիստոնյա չէին և այսօր Ասիայի արևմտյան տարածաշրջանում էլ ծայրահեղականները մուսուլման չեն»:ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է, որ «այսօր Միջին Արևելքում ԻԼԻՊ-ի ծայրահեղականությունն ու ահաբեկչությունը տարածքային տեսակետից ձախողել են, սակայն այս վտանգն ու այդ մտածողության հետ կապված անհատները, որոնք իսլամի հետ որևէ առնչություն չունեն, դեռ գոյություն ունեն»: