Կրակովում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Ավելի վաղ, Կրակովում միջնորդների հետ հանդիպել էր Էդվարդ Նալբանդյանը եւ հանդես եկել ԼՂ հիմնահարցի կարգավորման հեռանկարի վերաբերյալ հայտարարությամբ: