Թուրքիան առաջին անգամ փորձարկել է տեղական արտադրության հեռահար «KAAN» բալիստիկ հրթիռ: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, այս մասին հայտարարել է Թուրքիայի ՊՆ նախարար Ֆիքրի Ըշըքը:Նրա խոսքով՝ հրթիռն արձակվել է Սինոպ նահանգում՝ Թուրքիայի հյուսիսում, այն ընկել է Սև ծովը: «Տեղական արտադրության հեռահար հրթիռի փորձարկումը հաջող է անցել»,-ասել է նախարարը:Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ տվյալ հրթիռը դիտարկվում է որպես հարձակողական զենք: