26.11.2024
ԵՄ-ից 2018-ին ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը 3 անգամ կրճատվել է
prev Նախորդ նորություն

Զանգեզուրի կոմբինատ, Ալեքսանյան, եկեղեցի․ ովքե՞ր են Աննա Հակոբյանի հիմնադրամի նվիրատուները

City of smile («Ժպիտների քաղաք») բարեգործական հիմնադրամը, որի հոգաբարձուների նախագահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը, հրապարակել է 2018 թվականին նվիրատվություն իրականացրած կազմակերպությունների և անձանց ցանկը:


Ինչպես նշված է հրապարակված փաստաթղթում, նվիրատուների ցանկը գլխավորում է «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Գործարանը»-, որը 51 մլն դրամի նվիրատվություն է կատարել:


Երկրորդ տեղում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է՝ 47.9 մլն դրամ: Երրորդ տեղում «Հայաստան» հիմնադրամ ԱՄՆ-ն է (31,2 մլն դրամ, 4-րդ տեղում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն՝ 11,8 մլն դրամ:


Ըստ հրապարակման, Առաջին հնգյակը եզրափակում է Ալեքսանյանների ընտանիք բարեգործական հիմնադրամն, էրը փոխանցել է 10 մլն դրամ:


Ցանկի 6-րդ հորիզոնականում Հայաստանի Պարի պետական անսամբլն է (9,5 մլն դրամ), 7-րդ հորիզոնականում՝ Անահիտ Ծառուկյանը (5 մլն դրամ), 8-րդ հորիզոնականում՝ «Գրանդքենդին» է (5 մլն դրամ) եւ 5 մլն դրամ փոխանցել է Գագիկ Ծառուկյանի կինը՝ Ջավահիր Ծառուկյանը:


Հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմը» եզրափակում է նվիրատուների տասնյակը՝ 3 մլն դրամ նվիրատվությամբ:


Նվիրատուների ցանկում են նաեւ «Ալեքս տեքստիլը», «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, «Երեւանի կոնյակի գործարանը»: