Սաուդյան Արաբիան մեղադրում է Իրանին՝ իր նավթային հանքավայրերի վրա անօդաչուների հարձակման մեջ: Արևելագետ Ռոլանդ Բիջամովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դժվար թե ռազմական գործողություններ սկսի Իրանի դեմ: Ըստ նրա, սաուդացիները պատրաստ չեն իրանցիների հետ ուղիղ առճակատման: Նրա խոսքով, Իրանի ու Սաուդյան Արաբիայի պատերազմում կհաղթի Թեհրանը: Նա հավելել է, որ չնայած սաուդացիները միլիարդներ են ծախսում պաշտպանության վրա, սակայն, ինչպես ասում էր Սուվորովը, հաղթում են ոչ թե քանակով, այլ հմտություններով: