Վրեժ Աղաջանյանն ընտրվել է ԱՄՆ Գլենդել քաղաքի քաղաքապետ։ Ինչպես հայտնում է Massispost-ը, այս պաշտոնում Աղաջանյանը կփոխարինի հեռացող քաղաքապետ Արա Նաջարյանին։ Նշվում է, որ Վրեժ Աղաջանյանը նախկինում զբաղեցրել է Գլենդելի բնակարանային վարչության նախագահի և Բըրբանք-Գլենդել-Փասադենա օդանավակայանի տնօրենների խորհրդի անդամի պաշտոնը, Ամերիկայի «Հայ ինժեներների և գիտնականների ասոցիացիա»-ի անդամ և նախկին նախագահ է, Գլենդելի ոստիկանության հիմնադրամի վարչության անդամ։ Տարիներ շարունակ եղել է DM կրթական հիմնադրամի աուդիտորը և Շուշիի գիշերօթիկ դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահը: Աղաջանյանը տեղական երկու հեռուստաընկերությունների գործադիր տնօրեն է։