Հայաստանում թմրամիջոց օգտագործելու պատճառով համակարգից հեռացրել ենք ոստիկանության 47 աշխատողի: Այս մասին ասել է Հայաստանի ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ Ըստ նրա՝ ոստիկանության աշխատակիցների կողմից թմրամիջոց օգտագործելու փաստը բացահայտվել է ոստիկանության ծառայողների ատեստավորման շրջանակներում։ Նա նշեց, որ ՆԳՆ-ն սկսել է ոստիկանության ծառայողների ատեստավորման գործընթացը, որին մասնակցելու համար ոստիկանները պետք է անցնեն թմրամիջոցների օգտագործման պարտադիր թեստավորում։ Եվ այս տարի 47 ոստիկան չի անցել թեստը, ինչի հետևանքով նրանք ազատվել են ծառայությունից։