Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը չի կալանավորվի։ Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժից նրան կալանավորելու միջնորդությունը։ Այս մասին հայտնեց փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։ Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին խուզարկություն է իրականացվել Վիտալի Բալասանյանի Ասկերանի բնակարանում, որից հետո Բալասանյանը ձերբակալվել է։ Նրան մեղադրում են խուզարկության ժամանակ իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիք տալու մեջ։ Փաստաբանը բարձրաձայնել է այն մասին, որ Վիտալի Բալասանյանի մարմնի վրա վնասվածքներ են առկա։ Բալասանյանի ձերբակալման լուրի տարածումից հետո: Արցախի դատախազությունը հաղորդագրություն է տարածել մի քրեական գործի մասին, որում շոշափվում է նրա որդու անունը։