30.09.2024
Կազինոները կվերադառնան Երևա՞ն. Փաշինյանը խոսել է հնարավոր կարգավորումներից
24.11.2022
Կազինոները կվերադառնան Երևա՞ն. Փաշինյանը խոսել է հնարավոր կարգավորումներից

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Պետական եկամուտների կոմիտեն և Ֆինանսների նախարարությունը համատեղ մշակում են խաղատների, շահումների հաշվառման և հարկման նոր համակարգ. «Դա պարզ գործ չէ, այդտեղ լուրջ ծրագրային մոտեցումներ են պետք, և նաև կազմակերպական մոտեցումներ: Բայց նաև շատ կարևոր է, որ մենք այդ ուղղությամբ պիտի առաջ գնանք»,- ասաց նա: Վարչապետը նաև նշել է. «Մենք այսօրվա օրենքով ունենք կարգավորումներ, որ կազինոների թույլտվություն, կազինոների գործելու հնարավորություն տվել ենք որոշակի տեղանքներում: Բայց նաև, եթե չեմ սխալվում, 100 միլիոն դոլար ներդրման պարագայում հնարավորություն կա ցանկացած տեղ բացել կազինոներ: Ֆինանսների նախարարությունում քննարկման արդյունքում մենք հետևյալ անհրաժեշտությանը հանգեցինք, որ մեզ պետք է կարգավորում, թերևս կառավարության որոշում, որպեսի մենք ստեղծենք մեթոդաբանություն, թե ինչպես ենք հաշվառելու և հաշվարկելու, թե արդյ ոք 100 միլիոն դոլար ներդրում է արված: Օրինակ, ասենք նույն Երևանում կարող են լինել և այդպիսի ազդակներ արդեն մենք ունենք, որ Երևանում 100 միլիոն և ավելի դոլար ներդրմամբ հյուրանոցներ են կառուցվում, որոնք նպատակադրում ունեն հետագայում կազինո բացելու, որը, բնականաբար, կլինի այսպես ասած, այլ կարգի կազինո, որը սոցիալապես անապահով խավի խաղադրույքների վրա աչք չի դնի, այլ բոլորովին այլ տրամաբանությամբ կաշխատի: Բայց խնդիր կա, թե մենք ինչ մեթոդաբանությամբ ենք հաշվառելու, թե արդյոք 100 միլիոն դոլար ներդրում արված է: Հանձնարարականը տրված է, կարծում եմ՝ մի քանի ամսվա ընթացքում կարող ենք այդ նախագիծը դնել շրջանառության մեջ, որպեսզի այստեղ ամեն ինչ թափանցիկ լինի, հաշվարկելի լինի, ստուգելի լինի, որպեսզի որևէ չարաշահման կամ այլ երևույթների հնարավորություն չլինեն: Այսինքն՝ մենք այդ օրենքի տրամաբանությունը զարգացնում ենք, որպեսզի ամեն ինչ լինի ծայրահեղ թափանցիկ, հստակ, որովհետև հասկանալի է, որ այդտեղ ամենատարբեր շահեր կան: Մենք պետք է պետական շահը հստակ ձևակերպենք, որպեսզի այդ տրամաբանությամբ առաջնորդվենք»,- հավելել է նա: