ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու հնարավորությունը։ «Լեռնային Ղարաբաղը ներառված չէ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում, սակայն դաշինքի առաքելության տեղակայումը Հայաստանում էական ներդրում կունենա հայ-ադրբեջանական սահմանային գոտում իրավիճակի կայունացման գործում։ Գնդակն այժմ հայկական կողմում է»,- հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է Զախարովան։