Տավուշի մարզից սահմանազատում սկսելու որոշում չկա, դա հնարավոր է, երբ բոլոր հիմնարար հարցերի շուրջ կոնսենսուս ձեռք բերվի։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Տավուշից է սկսվելու սահմանազատումը։ Նրա խոսքով, այդ հարցերը դեռ քննարկման փուլում են և գործընթացը կսկսվի, երբ կոնսենսուս կլինի։ «Բազմաթիվ հարցեր են քննարկվում, շատերի շուրջ կա համաձայնություն, բայց կան հարցեր, որոնց դեպքում կոնսենսուս չկա»,- նշեց նա։