4.10.2024
«Կանեփ-կակաչ-2024» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է
prev Նախորդ նորություն

Դեսպան Ղևոնդյանը և Ղազախստանի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերը

Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում կայացած հանդիպման վերաբերյալ 2024 թ․ օգոստոսի 14-ին կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Երմուխամբետ Կոնուսպաևի հետ։ Այդ մասին հայտնում են Ղազախստանում Հայաստանի դեսպանությունից:


Ղազախստանի Հանրապետության նախագահ Կ․ Տոկաևի՝ 2024թ․ ապրիլի 15-ին Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում դիտարկվել են հայ-ղազախստանյան օրակարգի արդի հարցերը՝ առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար, գիտատեխնիկական և այլ ոլորտներում երկկողմ փոխգործակցության հետագա առաջմղման շեշտադրմամբ։


Քննարկվել է նախատեսվող երկկողմ միջոցառումների ժամանակացույցը և կազմակերպման ընթացքը։


 


 


 

Երևանցիները դառնում են խարդախների զոհ. ՔԿ-ն զգուշացնում է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում