
Ղրղզստանը, Ղազախստանը և Ադրբեջանը՝ Վրաստանի արտահանման գլխավոր ուղղություններն 2025-ին
Արտահանման հիմնական ուղղությունների ցանկում առաջին տեղում է գտնվում Ղրղզստանը՝ 681.3 միլիոն դոլարով։
21.07.2025ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները կառուցված են ամուր հիմքի վրա, թեեւ ներկայում առկա են լարվածություն և դժվարություններ։ Կրեմլը հույս ունի, որ կողմերը կվերադառնան կառուցողական փոխգործակցության։
Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի հարաբերությունները ներկայում գտնվում են բարդ փուլում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ երկու երկրների փոխգործակցությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, շահերի համընկման և փոխադարձ օգտակարության վրա։
«Երբեմն լինում են բարդ շրջաններ, և այժմ հենց այդպիսի շրջանն է, սակայն մենք հույս ունենք, որ այն կհաղթահարվի», — նշել է Պեսկովը։ Նա նաեւ ընդգծել է, որ Կրեմլի համար կարևոր է, որպեսզի Ադրբեջանում հարգանք ցուցաբերվի ռուսների հանդեպ՝ հիշեցնելով, որ Ռուսաստանում ապրում է մեծաքանակ ադրբեջանական համայնք, որի ներկայացուցիչները հիմնականում օրինապահ քաղաքացիներ են և արժանանում են հարգանքի։
Լարվածությունը սկսվել է հունիսի 27-ին, երբ Եկատերինբուրգում Ռուսաստանի իրավապահները ձերբակալել են ավելի քան 50 էթնիկ ադրբեջանցիների՝ 2001–2011 թվականներին կատարված սպանություններին հնարավոր առնչության կասկածանքով։ Ձերբակալվածներից երկուսը մահացել են, ինչն առաջացրել է ադրբեջանական կողմի դժգոհությունը։ Կողմերը փոխանակվել են դիվանագիտական բողոքներով։
Հունիսի 30-ին Ադրբեջանի ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել Բաքվում գործող Sputnik ռադիոկայանի խմբագրությունում, ձերբակալել է ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին։ Նրանք կալանավորվել են չորս ամսով։ Հուլիսի 1-ին Ադրբեջանում ձերբակալվել են նաև ութ ռուս քաղաքացիներ՝ մեղադրվելով թմրանյութերի առցանց վաճառքի և կիբերհանցագործությունների մեջ։
Արտահանման հիմնական ուղղությունների ցանկում առաջին տեղում է գտնվում Ղրղզստանը՝ 681.3 միլիոն դոլարով։
21.07.2025Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ հույս ունի՝ Հայաստանը և Ադրբեջանը կկարողանան համաձայնության գալ Զանգեզուրյան միջանցքի շուրջ։
21.07.2025Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այդքան էլ հետաքրքրված չէ Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ․ կողմերի միջև խաղաղությունը կարող է ձեռք բերվել միայն Ադրբեջանի վրա արտաքին ճնշման միջոցով։
16.07.2025