
ԱՄԷ-ի ազգային ավիափոխադրողը թռիչքներ կիրականացնի դեպի Երևան
Թռիչքները կիրականացնի «Etihad Airways» ավիափոխադրողը:
15.07.2025Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այդքան էլ հետաքրքրված չէ Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ․ կողմերի միջև խաղաղությունը կարող է ձեռք բերվել միայն Ադրբեջանի վրա արտաքին ճնշման միջոցով։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում նման տեսակետ է հայտնել Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատը՝ խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, կողմերի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հեռանկարների վերաբերյալ։
Պատգամավորն, անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ Բաքուն շուտափույթ կերպով կստորագրի Հայաստանի հետ խաղաղության փաստաթուղթը, նկատել է, որ կարիք չկա մեծ պատրանքներ ունենալ այդ առումով, քանի որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այդքան էլ հետաքրքրված չէ Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ։
«Հավանաբար, ավելի լավ է չափազանց շատ պատրանքներ չփայփայել Ադրբեջանի մտադրությունների վերաբերյալ։ Իլհամ Ալիևը հետաքրքրված չէ խաղաղությամբ. ընդհակառակը, Հայաստանը նրան պետք է որպես թշնամի՝ իր իշխանությունն ամրապնդելու և սեփական ժողովրդի իրավունքների խախտումներն արդարացնելու համար»,-շեշտել է շվեյցարացի պատգամավորը։
Վերջինիս կարծիքով՝ Հայաստանը կարող է հույս ունենալ, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում առկա վերջին լարվածությունը, ինչպես նաև Իսրայել-Իրան պատերազմը կարող են ազդեցություն ունենալ Բաքվի վրա։
«Վերջին հաշվով, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կարող է ձեռք բերվել միայն Ադրբեջանի վրա արտաքին ճնշման միջոցով»,-ընդգծել է Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավորը։
Թռիչքները կիրականացնի «Etihad Airways» ավիափոխադրողը:
15.07.2025Ընդունվեց նաև դրական առաջընթացը վիզաների ազատականացման գործընթացում, ինչպես նաև բարձր գնահատվեց Հայաստանի կողմից ԵՄ-ին միանալու գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը։
14.07.2025Տարոն Չախոյանը անհիմն է համարել ադրբեջանական կողմի հայտարարությունները փախստականների վերադարձի մասին:
14.07.2025