
Փաշինյանը հավաստիացնում է` Հայաստանը չի պատրաստվում խզել կապերը Ռուսաստանի հետ
Էստոնիա կատարած պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի վարչապետը հստակեցրեց երկրի արտաքին քաղաքական ուղին:
28.04.2025Ապրիլի 28-ին, պաշտոնական այցի շրջանակում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Էստոնիայի խորհրդարանի՝ Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարի հետ։
Կառավարության մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ հանդիպման մեկնարկին վարչապետը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում, որից հետո զրույցը շարունակվել է աշխատանքային ճաշի ընթացքում։
Լաուրի Հուսարը կարևորել է ՀՀ վարչապետի այցը՝ վստահություն հայտնելով, որ հայ-էստոնական երկկողմ համագործակցությունը կշարունակի ընդլայնվել և ամրապնդվել։ Կողմերը ընդգծել են միջխորհրդարանական կապերի զարգացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ միջազգային հարթակներում։
Հանդիպմանը քննարկվել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա խորացման հարցը։ Փաշինյանը և Հուսարը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շուրջ։
Էստոնիա կատարած պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի վարչապետը հստակեցրեց երկրի արտաքին քաղաքական ուղին:
28.04.2025Արցախցիներին հնարավորություն է տրվել փոխել անձնագրում ծննդավայրը, սակայն զգուշացվել է հնարավոր խնդիրների մասին սահմանին:
28.04.2025Ինչպես փոխանցում է IRNA գործակալությունը, դատավճիռը վերջնականապես հաստատվել է երկրի Բարձրագույն դատարանի կողմից։
28.04.2025