
Օգոստոսի 12-ին Թեհրան է մեկնում ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը
ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը փոխարտգործնախարարի այցի վերաբերյալ Factor.am-ի հետ զրույցում այլ մանրամասներ չհայտնեց։
11.08.2025Արցախցիները, որոնք ցանկանում են խուսափել ՀՀ անձնագրում «Ադրբեջան» նշումից, կարող են դիմումի միջոցով ծննդավայրի դաշտում նշել իրենց ծննդյան վկայականում առկա մարզը, շրջանը, քաղաքը, ավանը կամ գյուղը։ Այս մասին ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան հայտնել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը:
Միաժամանակ ծառայությունը զգուշացրել է, որ նման փոփոխությունները կարող են խնդիրներ առաջացնել սահմանային անցակետերում, քանի որ անձնագրում ծննդավայրի նշումը պետք է համապատասխանի ICAO և ISO 3166 միջազգային ստանդարտներին։ Ցանկացած շեղում այդ կարգավորումներից կարող է միջազգային մակարդակով դիտարկվել որպես խախտում:
Նշվել է, որ 2023 թվականին Արցախի բռնի տեղահանումից հետո, ապրիլի 16-ի դրությամբ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված 8 568 անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։
Ծառայությունն ընդգծել է, որ նոր փաստաթղթերի տրամադրման գործընթացում առաջնորդվում է բացառապես միջազգային ստանդարտներով՝ քաղաքացիների սահմանային անվտանգությունը և արտերկրում հնարավոր խնդիրները նվազեցնելու նպատակով։
ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը փոխարտգործնախարարի այցի վերաբերյալ Factor.am-ի հետ զրույցում այլ մանրամասներ չհայտնեց։
11.08.2025Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ
11.08.2025Բաղային նշել է՝ Թեհրանը միշտ սերտ և կառուցողական հարաբերություններ է պահպանել Հարավային Կովկասի իր հարևանների, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի հետ։
11.08.2025