13.08.2025

Օգոստոսի 12-ին Թեհրան է մեկնում ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը

Հայաստանի ԱԳՆ-ից հաստատեցին, որ վաղը օգոստոսի 12-ին, Թեհրան կմեկնի Իրանի հետ երկկողմ հարաբերությունները համակարգող փոխնախարար Վահան Կոստանյանը։


ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը փոխարտգործնախարարի այցի վերաբերյալ Factor.am-ի հետ զրույցում այլ մանրամասներ չհայտնեց։


Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերին, նշել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններն իրենք բազմիցս քննարկել են, և երեքշաբթի օրը նախատեսված է Հայաստանի փոխարտգործնախարարի այցը Թեհրան։


 

Թեմայի այլ նորություններ