
Արցախցիներին հնարավորություն է տրվել փոխել անձնագրում ծննդավայրը
Արցախցիներին հնարավորություն է տրվել փոխել անձնագրում ծննդավայրը, սակայն զգուշացվել է հնարավոր խնդիրների մասին սահմանին:
28.04.2025Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 28-ին, Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ կտրականապես հերքեց այն ենթադրությունները, թե իր երկիրը մտադիր է խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ։
«Ուզում եմ հստակ լինել։ Երբեմն, նույնիսկ Հայաստանում արվող հայտարարություններ ճիշտ չեն մեկնաբանում իրականությունը։ Մենք ամենևին էլ Ռուսաստանի հետ հարաբերությունները լարելու, խզելու կամ փչացնելու մտադրություն չունենք։ Ընդհակառակը, մենք ցանկանում ենք պահպանել և զարգացնել լավ հարաբերություններ մեր բոլոր միջազգային գործընկերների հետ», - հայտարարեց կառավարության ղեկավարը։
Էստոնացի լրագրողի այն հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստ է դուրս գալ Ռուսաստանի ազդեցության գոտուց, Փաշինյանն ընդգծեց, որ պաշտոնական Երևանը կողմ է հավասարակշռված արտաքին քաղաքականությանը։ Երբ մեկ այլ լրատվամիջոցի ներկայացուցիչ հետաքրքրվեց, թե որքան է շարունակվելու իրավիճակը, երբ Հայաստանը դիմում է Եվրոպական միությանը՝ միանալու, սակայն միաժամանակ մասնակցում է Մոսկվայում անցկացվող շքերթներին, վարչապետը կրկին ընդգծեց տարբեր ուղղություններով հարաբերությունների խորացման կարևորությունը։
Մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտնեց, որ իր էստոնացի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Եվրոպական միություն օրակարգի վերջին զարգացումները և հույս հայտնեց պաշտոնական Տալլինի աջակցությանը այս հարցում։
Վարչապետը նաև ներկայացրեց հայ-ադրբեջանական հարաբերությունների ընթացքը՝ վերահաստատելով խաղաղության համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամությունը։ «Հնարավոր եմ համարում խաղաղության համաձայնագրի ստորագրմանը զուգահեռ Ադրբեջանի հետ ստորագրել նաև ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի կառույցների լուծարման համատեղ հայտը», - հայտարարեց Փաշինյանը։
Իր հերթին Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալն ասաց, որ իր երկիրը պատրաստ է կիսվել փորձով և աջակցել Հայաստանին Եվրամիությանը ինտեգրվելու գործընթացում։
Փաշինյանի այցը Էստոնիայի Հանրապետություն սկսվել է ապրիլի 28-ին։ Այցի շրջանակներում նա հանդիպել է նախագահ Ալար Կարիսի, վարչապետ Քրիստեն Միխալի և Էստոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսարի հետ։ Հայաստանի վարչապետը նաև այցելել է «e-Estonia Briefing» կենտրոն և հանդիպել Էստոնիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Արցախցիներին հնարավորություն է տրվել փոխել անձնագրում ծննդավայրը, սակայն զգուշացվել է հնարավոր խնդիրների մասին սահմանին:
28.04.2025Ապրիլի 28-ին, պաշտոնական այցի շրջանակում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Էստոնիայի խորհրդարանի՝ Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարի հետ։
28.04.2025Ինչպես փոխանցում է IRNA գործակալությունը, դատավճիռը վերջնականապես հաստատվել է երկրի Բարձրագույն դատարանի կողմից։
28.04.2025