
Արցախցիներին հնարավորություն է տրվել փոխել անձնագրում ծննդավայրը
Արցախցիներին հնարավորություն է տրվել փոխել անձնագրում ծննդավայրը, սակայն զգուշացվել է հնարավոր խնդիրների մասին սահմանին:
28.04.2025Երևանը պաշտոնապես արձագանքել է Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին հայ մարզիկներին ուղղված հրավերին։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ առաջարկն առաջիկայում կքննարկվի, որից հետո որոշում կկայացվի։
«Կախված է տարբեր հանգամանքներից, այդ թվում՝ անվտանգության միջոցառումներից։ Կարծում եմ որոշումները պետք է կայացվեն ամբողջական ինֆորմացիայի պարագայում։ Կքննարկենք և որոշումը կկայացնենք», - հայտարարել է նախարարը լրագրողներին կառավարության ապրիլի 23-ի նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։
Հարկ է նշել, որ հայ մարզիկները նախկինում արդեն մասնակցել են Ադրբեջանում անցկացվող մարզական միջոցառումներին։ Իր հերթին, ադրբեջանցի մարզիկները նույնպես մասնակցել են Հայաստանում կայացած մարզական մրցումներին 2009, 2014 և 2023 թվականներին։
Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, Baku City Circuit (BCC) օպերացիոն ընկերության անվտանգության և գործառնությունների գծով ղեկավար Այգյուլ Աղաևայի խոսքով, ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերներն ուղարկվել են ԱՊՀ բոլոր երկրներին, սակայն Հայաստանը դեռևս չի հաստատել իր մասնակցությունը։
Խաղերի բացման և փակման արարողությունները տեղի կունենան Գյանջայի կենտրոնական մարզադաշտում։
Արցախցիներին հնարավորություն է տրվել փոխել անձնագրում ծննդավայրը, սակայն զգուշացվել է հնարավոր խնդիրների մասին սահմանին:
28.04.2025Ապրիլի 28-ին, պաշտոնական այցի շրջանակում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Էստոնիայի խորհրդարանի՝ Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարի հետ։
28.04.2025Ինչպես փոխանցում է IRNA գործակալությունը, դատավճիռը վերջնականապես հաստատվել է երկրի Բարձրագույն դատարանի կողմից։
28.04.2025