ՌԴ-ն և Ադրբեջանը ցանկանում են վերադառնալ միջազգային ավտոմոբիլային ազատ տարանցման մասին համաձայնագրին: Այդ մասին հայտարարել է Պետդումայի տրանսպորտի և շինարարության հարցերով հանձնաժողովի ղեկավար Եվգենի Մոսկվիչևը: Նա նշել է, որ ՌԴ-ից Ադրբեջան տարանցումը պետք է լինի ազատ` առանց թույլտվության համակարգի: Ըստ նրա, դա թույլ կտա ավելացնել բեռների տարանցման ծավալներն Իրանից` Ադրբեջան և ՌԴ: